Եկել է ահա՝ վերահայտնվածի հեռզգայությամբ,
հի՜ն Նետաձիգը հայրենահռչակ -
անափ սիրելին հալածյալների,
թեւավորների կուռքը ոգեզարմ,-
թեպետ իրենք էլ գազանների պես
տապալվում էին հաճախ նետահար,-
բարու վաշտերը գիտեին նրան քնից մինչ ցասում,
եւ առավելս՝ չարակամների լեգիոնը գիտեր:-
Ադրբեջանում հասարակությունը վատ աչքով է նայում օկուպացված Արցախին։ Հատկապես Արցախի տարածքում ծառայողները, նրանց ծնողները կարծում են, թե իրենք հայտնվել են դժոխքում։ Երեկվանից սոցցանցերի ադրբեջանական տիրույթում զայրույթ և անեծք է պտտվում սեփական բանակի հրամկազմի հասցեին։ Հատկանշական է, որ ալիևների դինաստիան սուր քննադատության է ենթարկվում միայն նրանց կողմից, ովքեր չեն բնակվում Ադրբեջանում...